Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրիաս Ղուկասյանը կուսակցություն կղեկավարի

Քաղաքականություն
d9ab2353009ac6f75efb3892dc629949

Նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը մինչեւ տարվա վերջ նոր կուսակցություն կստեղծի: Այս մասին նա հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը։ Կուսակցության անունը դեռ որոշված չի։

Նոր կուսակացություն ստեղծելու առիթը, ըստ նրա, ժողովրդի վստահության պակասն է գործող քաղաքական ուժերի նկատմամբ։

Ըստ նրա՝ այսօր քաղաքական դաշտում գործող բոլոր կուսկցություններն էլ լեգիտիմացնում են կեղծված եւ շինու ընտրությունները:

«Այսօր մենք ունենք ոչ էֆեկտիվ, եթե չասենք կեղծ ընդդիմության խնդիր: Հանրությունը մեղադրում է ընդդիմադիր կուսակցություններին նրանում, որ այդ կուսակցությունները մասնակից են շինծու ընտրություններին, լեգիտիմացնում են շինծու ընտրությունների միջոցով այս ռեժիմը, թույլ են տալիս վերարտադրվելու եւ այդ մեղադրանքները անհիմն չեն»,-ասում է Ղուկասյանը:

Նա նշում է, որ քաղաքացիական անհնազանդության դրսեւորումները շարունակվում են երկրում եւ լարվածությունը հանրության մեջ հասնում է կրիտիկական պահի:

Ընդդիմադիր դաշտում կուսակցությունների միավորման թեման նրա համար նույնպես սպառված է, քանի որ հանրությունն էլ իր վստահությունը չի հայտնում այդ ուժերին:

«Ես ինքս սոցիալ դեմոկրատական հայացքների եմ հարում եւ գտնում եմ, որ այդ ուժի բացակայությունը մեր քաղաքական դաշտում այսօր զգացվում է: Երկրում աշխատվոր մարդու շահերը եւ իրավունքները պաշտպանված չեն քաղաքական դաշտում»,-հավելում է Ղուկասյանը: