Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞վ է բռնել Կառավարության ձեռքը

Քաղաքականություն
2bd77818e76dfae5c80ead6e6cea03d3

ԱԺ-ում այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացնում է Կառավարության ծրագիրը: Նա առաջին հերթին խոստացավ նվիրական ու քրտնաջան աշխատանք:

Նա նաեւ հայտարարեց, որ իրենց սկսած բազամաթիվ բարեփոխումները դեռ իրենց շոշափելի արդյունքները չեն տվել. «Մենք այցելել ենք բազմաթիվ համայնքներ ու լսել մարդկանց խնդիրները: Յուրաքանչյուր գյուղացու ակնկալիքներն իրականություն ենք դարձնելու»:

Բացի այդ, նա խոստացավ աշխատավարձերի համակարգված բարձրացում ու արդյունաբերության աճ, կուտակային կենսաթոշանկների հիմնադրամների շնորհիվ արժանապատիվ ծերության ապահովում, պարապուրդի մատված ձեռնարկությունների գործարկում՝ հեռահար նպատակներ ունեցող ձեռնարկատերերի միջոցով, սկսնակ բիզնեսմենների համար անհատական աջակցություն. «Մենք պետք է դառնանք մարտունակ պետություն եւ կազմակերպված հասարակություն, որի համար մենք այլընտրանք չունենք»:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթից հետո 26 պատգամավոր հերթագրվեց՝ նրան հարցեր ուղղելու համար: Առաջինը հարց ուղղելու իրավունք ստացավ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը՝ հայտարարելով, որ առաջին դեպքը չէ, որ հավաստիացումներով հիմնավորում ենք լսում կառավարության կողմից, թե մեր ժողովորդի վիճակը պետք է փոփոխությունների ենթարկվի. «Մի հարցում բոլորս կարող ենք համաձայնության գալ՝ մեր քաղաքացիների վիճակը ավելի է վատանում ու սոսկալի է դառնում արտագաղթը: Ո՞վ է բռնել կառավարության ձեռքը, որ իրանական գազը բերի ՀՀ, աբսուրդ չե՞ք համարում, մի քանի կմ հեռավորության վրա գտնվող իրանական գազը չենք բերում: Ես ասել եմ, որ դա քաղաքական ճնշում է ՌԴ-ի կողմից»:

Վարչապետը հայտարարեց, որ 20 տարվա ընթացքում կառավարությունը դեռ այսքան կոնկրետ ծրագիր չի ներկայացրել. «Մենք կոնկրետ 18 ճյուղերով ծրագրեր ենք ներկայացրել: Նման պրակտիկա երբեւիցե չի եղել, կառավարությունը պարտավորություն չի ստանձնել ճյուղային քաղաքականություն իրականացնել, մենք միայն միջավայրի փոփոխության մասին էինք նախկինում խոսում»:

Տիգրան Սարգսյանը նաեւ նշեց, որ Կառավարությունն օգտագործում է իր բոլոր լծակները, որ գազը լինի առավել ցած գնով. «Մենք դրա համար անում ենք ամեն ինչ՝ սկսած Իրանից վերջացրած ՌԴ բանակցություններով»:

Խաչատուր Քոքոբելյանը նկատեց, որ վարչապետի շատ տեսակետերի հետ, այնուամենայնիվ, ինքը համաձայն չէ: