Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոմունիստներն օգտագործում են առիթը

Քաղաքականություն
c7c594af05dc42da0b8e30695d83d43b

ՀԿԿ կենտկոմի քարտուղար Ռուբեն Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը.

Վստահ եմ, որ գազի թանկացումը իր հետեւից կբերի մի շարք ծառայությունների եւ ապրանքների թանկացման, ինչը, կավելացնի մեր երկրում աղքատությունն ու արտագաղթը:
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը 2 տարի առաջ ասում էր, որ ամբողջ գյուղական շրջանները անցնում են աթարի, որովհետեւ չնայած գազիֆիկացված են, բայց գների թանկ լինելու պատճառով գազը չեն օգտագործում: Երեկվա հայտարարությունից հետո մենք մտավախություն ունենք, որ ողջ ժողովուրդն է անցնելու աթարի եւ շղթայական ամեն բան թանկանալու է: Ես չգիտեմ՝ ինչ են մտածում վերեւներում, բայց այսպես շարունակելն անհնար է, մեր ժողովուրդը մեղք է, չգիտեմ՝ ինչ են տվել էս ժողովրդին, չեն կարողանում առնել:

Եթե կոմունիստները լինեին երկրի ղեկին նախ կպահպանվեր Սովետական միությունը եւ գազի վճարը կոպեկներ կլիներ, եւ այն չէր ազդի ընտանեկան բյուջեի վրա: Իսկ քանի որ հասարակարգը փոխվել է, եթե ես լինեի իշխանությունների փոխարեն, ապա առանց մտածելու կմտնեի Եվրասիական միություն: Եվրասիական միությունը մեր փրկությունն է, եթե չմտնենք Եվրասիական միություն, ես չգիտեմ Հայաստանի վիճակն ինչ կլինի: Այդտեղ էլ կորոշվեր գազի հարցը եւ շատ ու շատ հարցեր հօգուտ Հայաստանի: