Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իշխանությունը գիտեր, որ գազը թանկանալու է (տեսանյութ)

Քաղաքականություն
fc4b22cdf19f856d1ff2f7c0bebc9972

Պարզվում է՝ ապրիլին իշխանություններն արդեն գիտեին, որ գազը կթանկանա. «Գազի գինը ներկայացվում է ապրիլին, քննակումները սկսվում են մայիսին»,-այսօր ասում էր ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը։

«Հայռուսգազարդ» ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին է ներկայացրել նոր սակագնի հաստատման հայտ` 1 խմ-ի համար նախկին 132 դրամի փոխարեն 221 դրամ: ՀՀԿ խմբակցության պատգամավորները վստահեցնում են, որ իրենք չեն սպասել ընտրությունները ավարտվեն, նոր միայն բարձրաձայնեն գազի գնի թանկացման մասին.

«Բոլորս էլ գիտեինք, որ գազի գինը թանկանալու է, բայց թե երբ, դա արդեն 2-րդ հարցն էր: իշխանություններս հնարավորինս կարողացան դա հետաձգել` ավելի մեղմացնելու համար»,- պնդում է ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանը։

Խորհրդարանական մեծամասնության պատգամավորները հայտարարում են, որ գազի գնի հարցն իրենք քննարկելու են ԱԺ համապատասխան հանձնաժողովում:

ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանի համար անհասկանալի էր` ինչու բարձրացավ գազի գինը. «Սկզբնական շրջանում հայտարարեցին, որ բանակցություններ են ընթանում, եւ իրենք ոչինչ չեն հայտարարում, քանի որ իրենք դեռ չեն ավարտվել, հետո հայտարարվեց, որ չի լինելու»: