Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞ւմ համար էին աշխատում դիտորդները (տեսանյութ)

Քաղաքականություն
eb6dc6c58950019fcc737b852ff005cc

Եվրոպայի Խորհրդի տեղական ու տարածքային մարմինների կոնգրեսը Ստրասբուրգում հոկտեմբերին կհրապարակի Երևանի ավագանու երեկվա ընտրությունների վերաբերյալ իր վերջնական զեկույցը: Իսկ այսօր պատվիրակության ղեկավար Սթյուարթ Դիքսոնը ներկայացնում էր երեկվա ընտրություններում դիտորդական առաքելության նախնական արդյունքները:

Իրենք դիտարկում են անցկացրել ընդհանուր առմամբ Երևանի 13 ընտրատարածքների ավելի քան 100 ընտրատեղամասերում՝ դրանց բացման պահից մինչև դրանց փակումը՝ ներառյալ քվեների հաշվման գործընթացը:

«Ընտրությունները մի շարք հանգամաքներով պայմանավորված` եղել են թափանցիկ: Չնայած դեռ կան հարցեր, որոնք պետք է լուծվեն», - նշեց նա:

Կոնգրեսի զեկուցող Դիքսոնը նշեց, որ որոշ ընտրատեղամասերում նկատված առանձին միջադեպերի բացառությամբ, ընտրություններն ընթացել են հանգիստ և բնականոն եղանակով, և որ քվեարկությունը տեխնիկապես լավ էր պատրաստված, չնայած որ ձայների հաշվարկի գործընթացը` երբեմն քաոսային և դանդաղ, հետագա բարելավման կարիք ունի:

Ստյուարտ Դիքսոնին հատկապես մտահոգել է բջջային հեռախոսների օգտագործումը քվեների հաշման ժամանակ, նրա դիտարկմամբ` այդ հանգամանքը խոչընդոտել է գործընթացին:
Նրան նաեւ զարմացրել են որոշ տեղական դիտորդներ։
«Մենք համոզված ենք որ որոշ դիտորդներ գործում էին քաղաքական կուսակցությունների և դաշինքների օգտին; Ինչու էին նրանք այնտեղ եւ ինչ էին անում մենք դեռ կպարզենք»,-հավելեց Ստյուարտ Դիքսոնը ու հույս հայտնեց, որ շուտով կստանան նաեւ այդ հարցի պատասխանը;

Երևանի ընտրություններից հետո` Կոնգրեսը հորդորում է հայկական իշխանություններին օգտվել Եվրոպայի խորհրդում նախագահության հնարավորությունից` ընտրողների վստահությունը բարձրացնելու համար:
Ստյուարդ Դիքսոնը նշեց, որ միջազգային դիտորդները հավատում են, որ իշխանությունները պատասխան կգտնեն իրենց բարձրացրաց հարցերին:

Միջազգային դիտորդներին պարզվում է հիացրել է Հայաստանի նոր ընտրական օրենսգիրքը. "Մենք գնահատեցինք Հայաստանի նոր ընտրական օրենսգիրքը, որում արված փոփոխությունները բազմաթիվ հնարավորություններ են ընձեռում, ինչպես ընտրողների, այնպես էլ վերահսկող մարմինների համար":


Այդուհանդերձ, որոշակի առաջընթաց եվրոպացի դիտորդները գրանցել են հակակոռուպցիոն միջոցառումների առումով. "Մի քանի միջադեպերի բացառությամբ, քվեարկությունը իրականացվում էր խաղաղ և ընտրությունները տեխնիկապես նախապատրաստված էին: Քվեարկության գաղտնիությունը պահված էր",-նշեց Դիքսոնը: