A
A
Սամվել Ալեքսանյան. «Ինձնից չնեղանաք»
Քիչ առաջ 8/9 տեղամասից ստացված ահազանգի հետքերով տեղամաս եկավ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, հետաքրքրվեց իրավիճակով, ցուցումներ տվեց ՀՀԿ-ական բոլոր տղաներին ու սպառնաց.
«Եթե մի հատ էլ ստից զանգ եկավ, ինձնից չնեղանաք, մնացածը դուք որոշեք»: Հարցին, թե ինքը իրավունք ունի՞ ցուցումներ տալու հանձնաժողովի անդամներին ու վստահված անձանց, ասաց. «Ես վստահված անձի թուղթ էլ ունեմ»: Դիտորդ Ռուզաննա Գրիգորյանի պնդմանն ի պատասխան, թե ինքը գրանցված չէ որպես վստահված անձ, պարոն Ալեքսանյանը լռեց ու հեռացավ ծիծաղելով. «Վստահված անձ էր, մեր թաղի տղա էր: Մոսո ջան ոչ մի խնդիր մի ստեղծեք, Էդո ջան, լսա՞ր»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝