«Հայաստանը չի դառնա տարանցիկ երկիր» (տեսանյութ)
Հայաստանը չի դառնա տարանցիկ երկիր` ապօրինի թմրանյութերի շրջանառության ոլորտում։ «Որեւէ քրեական գործ, եթե խոսքը գնում է թմրամիջոցի մասին, մինչեւ կհայտնաբերվեն իրացման աղբյուրները , չի կասեցվում, չի կարճվում»,- այսօր վստահեցրեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։
Այսօր գլխավոր դատախազությունում Հայաստանի եւ ԻԻՀ գլխավոր դատախազները ստորագրեցին համագործակցության համաձայնագիր
ՀՀ Գլխավոր դատախազի խոսքերով՝ վերջին տարիներին թմրանյութերն Հայաստան են ներմուծվել հիմնականում Իրանից եւ Թուրքիայից։
ԻԻՀ գլխավոր դատախազն էլ իր հերթին եւս մեկ անգամ ընդգծեց, որ թմրանյութերն այսօր չարիք են աշխարհի բոլոր երկրների, այդ թվում իր պետության համար;
ԻԻՀ-ում ազատազրկվածների 44 տոկոսը մեղադրվել են թմրանյութերի ապօրինի շրջանառության համար; Նրանք կարող են դատապարտվել ընդհուպ մահապատժի: