Ով ուր է գնալու
«Առաքելություն»-ը՝ Ավանում
«Առաքելություն» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունների քարոզչության շրջանակներում ապրիլի27-ին կշրջի Ավան վարչական շրջանում, բակերում կզրուցի բնակիչների հետ, կտարածի բուկլետներ։
Մեկնարկը՝ ժամը 15:00-ին, «ՍԹԱՐ» սուպերմարկետի դիմացից։ Այս մասին հայտնում է «Առաքելության» մամլո ծառայությունը։
ՕԵԿ-ը՝ Կենտրոնում
«Օրինաց երկիր» կուսակցությունը ժամը 16-ին հանդիպում է անցկացնում Կենտրոնում։ 2013 թ. մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավային հերթական հանդիպումը ՕԵԿ-ն անց է կացնելու Չարենցի Տուն-թանգարանի դիմաց։
ՀՅԴ-ն՝ երկու համայնքում
Ապրիլի 27-ին, ժամը 14:00-ին Արաբկիրի վարչական շրջանում կմեկնարկի քայլարշավ (Կոմիտաս փողոց, սկիզբը «Երևան Սիթի» սուպերմարկետ, ճանապարհի երկու կողմերից մինչև Բարեկամություն մետրո):
Քայլարշավին կմասնակցեն ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանը, ՀՅԴ ԳՄ անդամներ Արսեն Համբարձումյանը, Արծվիկ Մինասյանը, ՀՕՄ-ի կենտրոնական վարչությա անդամ Ալեսյա Բեջանյանը եւ Արաբկիրում առաջադրված ՀՅԴ ավագանու թեկնածուները:
Ապրիլի 27ին, ժամը 18:00ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Ա. Տեր-Ղեւոնդյան անվ.Երաժշտական դպրոցի դահլիճում (Զ. Քանաքեռցու 48) ընտրողների հետ կհանդիպեն ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՅԴ Երեւանի քաղաքապետի թեկնածու Արմեն Ռուստամյանը եւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանը:
«Բարեւ Երեւանը»՝ Էրեբունիում
Այսօր «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի անդամները քարոզարշավի շրջանակներում կհանդիպեն Էրեբունի համայնքի բնակիչների հետ:
Ժամը 17:00-ից քայլերթը կմեկնակի Էրեբունի հիվանդանոցի դիմացից:
Ժամը 18:00-ին քայլերթի մասնակիցները Էրեբունու շուկայի հարևանությամբ գտնվող Ազատամարտիկների այգում կհանդիպեն բնակիչների հետ: