Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծաղիկներ դեսպանատան մոտ

Քաղաքականություն
e14af6cee6b221f3487c83bfa466d857

Մի խումբ հայաստանցիներ իրենց զորակցությունն են հայտնել ԱՄՆ-ին՝ բոստոնյան ահաբեկչության առիթով։

«Շնորհակալություն այն բարի մարդկանց, ովքեր ծաղիկներ և լուսանկարներ էին դրել դեսպանատան մուտքի առջև ի հիշատակ Բոստոնի մարաթոնի զոհերի»,- Ֆեյսբուքում գրել է ՀՀ ԱՄՆ դեսպանության էջի պատասխանատուն։

Հիշեցնենք, որ Բոստոնի մարաթոնի ֆինիշային գծի մոտ ապրիկլի 15-ին գրեթե միաժամանակ տեղի է ունեցել երկու ուժգին պայթյուն, որի հետևանքով զոհվել էր երեք, վնասվածքներ ստացել ավելի քան 100 մարդ: