Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատախազություն էին եկել ոստիկանի խրտվիլակով (տեսանյութ)

Քաղաքականություն
3df4e44768747333e1c6ebb9c4ef48ad

Ոստիկանի խրտվիլակ՝ ՀՀ գլխավոր դատախազության մոտ։ Այսօր «Ժառանգություն» կուսակցության անդամները գլխավոր դատախազության մոտ էին։ «Այս ոստիկանի խրտվիլակը բերել ենք, քանի որ ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում այսպիսի խրտվիլակներից մեկն էլ հարվածել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, ավագանու թեկնածու Արմեն Մարտիրոսյանին»,-նշեցին ակցիայի մասնակիցները։

«Ժառանգություն» կուսակցության անդամ, ավագանու թեկնածու Դավիթ Սանասարյանն «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ որքան էլ ոստիկանները գեղեցիկ համազգեստ կրեն, միևնույն է նրանց մեջ լինում են խրտվիլակներ, որոնք խայտառակում են ողջ ոստիկանական համակարգը։

Բողոքի ակցիան ընթանում էր «Ոչ, արնախում ոստիկաններին», «Ոչ, մլիցեքին», «Ամոթ, ամոթ», «Ոչ մլիցա, այո ոստիկան» վանկարկումների ներքո։

Այս պահին Արմեն Մարտիրոսյանը դեռ ՀՔԾ-ում է։