«ՀԱԿ-ը իմ կուսակցությունը փակեց»
ՀԱԿ-ը պետք է ակտիվ մասնակցեր նախագահական ընտրություններին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց միջազգային փորձագետ, քաղաքական գործիչ Հովհաննես Իգիթյանը։
«Ես կարծում եմ, որ նախագահական ընտրություններին մենք պետք է ունենայինք մեր թեկնածուն, իսկ եթե չունեցանք, ապա գոնե պետք է սատարեինք կամ Հրանտ Բագրատյանին, կամ Րաֆֆի Հովհաննիսյանին, որը չեղավ։ Չեմ կարծում, որ լուրջ քաղաքական կուսակցությունը կարող է կիսաբոյկոտ և կիսանեղացած լինելով չմասնակցել։ Ի վերջո Րաֆֆին մեծ գործ է անում մեզ բոլորի համար, այհլ ոչ թե իր անձի, դա պարզ երևում է Րաֆֆու քայլերից», -ասաց քաղաքական գործիչը։
Նրա կարծիքով՝ հիմա շատ են ասում Րաֆֆի Հովհաննիսյանը ինչ պիտի անի, քանի որ հիմա գործելու «հերթը» Սերժ Սարգսյանինն է, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը արել է իր բոլոր քայլերը։ Այսինքն՝ մասնակցել է ընտրություններին այն ժամանակ երբ մյուս քաղաքական ուժերը անիմաստ ու աննպատակահարմար համարեցին մասնակցելը, հաջող անցկացրեց իր նախընտրական քարոզարշավը, հաղթեց ընտրություններում, և ի վերջո քաղաքակիրթ ձևով պահեց իր հաղթած նախագահի կերպարը։
«Սերժ Սարգսյանը պիտի մտածեցի այս իրվիճակում ինչպես պետք է շարունակի ղեկավարել մի երկրում, որտեղ ժողովուրդը չի ընդունում այս իշխանություներին», - ասաց Հովհաննես Իգիթյանը։
Նրա խոսքերով Սերժ Սարգսյանը առնվազն պետք է փոխի այն մարդկանց և երևույթներին, որոնք նրան բերեցին այսօ օրին։
Ի դեպ Հովհաննես Իգիթյանը իրեն համարում է ՀՀՇ անդամ, բայց ոչ ՀԱԿ կուսակցության անդամ։
«Ես երբեք ՀԱԿ անդամ չեմ, եղել, ՀԱԿ-ը եկավ իմ կուսակցությունը փակեց՝ օգտագործելով թե մարդկային թե ֆինանսական միջոցները», -ավելացրեց միջազգային փորձագետը։