A
A
Երեւանի ոստիկանապետը ազատվել է աշխատանքից
«Ա1+»-ի տվյալներով՝ Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը ազատվել է աշխատանքից։ Այլ մանրամասներ հայտնի չեն։ Նա ուղարկվել է Կադրերի ռեզերվ։
Երևանի ոստիկանապետ է նշանակվել Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ գնդապետ Աշոտ Կարապետյանը,ով ավելի վաղ էր ազատվել այդ պաշտոնից։
Նրա փոխարեն նշանակվել է գեներալ-մայոր Արամ Զաքարյանը,ով մինչ նշանակումը Արմավիրի մարզի ոստիկանության պետն էր
Արամ Զաքարյանի փոխարեն նշանակվել է Հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչության) նախկին պետ Գագիկ Ավետիսյանը։