Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարցաքննել են «Սիվիլիթաս»-ի գործով

Քաղաքականություն
bc2462f01254b9b1a1e0fb386d07f4c0

2009թ.-ից Հայաստանում չբնակվող, Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի կազմից 2012թ. փետրվարից դուրս եկած Վահե Աղաբեկյանցը ապրիլի 6-ին Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո` ապրիլի 8-ին, հրավիրվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ հարցաքննության՝ Սիվիլիթասի գործի շրջանակներում:

Ապրիլի 11-ին Վահե Աղաբեկյանցը ներկայացել է ԱԱԾ հարցաքննության, որի ընթացքում ԱԱԾ քննիչը հետաքրքրվել է դեռ 2001թ.-ին ՀՀ ԱԳՆ-ում իրականացված ծրագրերից (Վահե Աղաբեկյանցը 1998-2008 թթ. եղել է ՀՀ արտգործնախարարի խորհրդականը կամավորության սկզբունքով), ինչպես նաեւ Սիվիլիթաս հիմնադրամին չպատկանող (չվարձակալված) ավտոմեքենաների լվացման եւ բենզինի բաշխման մանրամասներից: Հարցեր են հնչել նաեւ, այսպես կոչված, «փողերի լվացման» վերաբերյալ:

Այս մասին հայտնում է «Սիվիլիթասի մամլո ծառայությունը։