A
A
Աբրահամյանը հպարտ է,որ ընտրություններն անցել են խաղաղ
Համաշխարհային հայկական կոնգրեսը 100 միլիոն դոլար է հատկացնելու գիտական և ստեղծագործական, հայապահպանությանն ուղղված ծրագրերին նվիրված մրցույթներին; Այսօր Համաշխարհային հայկական կոնգրեսի ժողովի ժամանակ ասաց նախագահ Արա Աբրահամյանը։
Անդրադառնալով երկրի ներկայիս վիճակին՝ պարոն Աբրահամյանը տեղեկացրեց, որ ինքն եկել է մասնակցելու «ՀՀ հաղթող նախագահի ինաուգուրացիային և շատ հպարտ է , որ ընտրությունները անցել են խաղաղ»։
«Ես չեմ ասում, որ մենք խնդիրներ չունենք,բայց այդ խնդիրները լուծելու համար կայունություն ու միաբանություն է պետք, ինչպես նաև պետք է ընդդիմությունն էլ լինի, բայց ոչ երկրի իշխանություններին արժեզրկելով, այլ փոփոխություն անելու համար նոր թարմ ուժեր ու միջոցներ են պետք», -նշեց պարոն Աբրահամյանը։