ԱԺ նախկին պատգամավորը անգիտակից վիճակում է
Ապրիլի 4-ին, ժամը 23.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ. Քոչար-Փափազյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. Նախնական տվյալներով կա 3 տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են "Օպել Վեկտրա" մակնիշի 34VU251 պետհամարանիշի և "Չերրի» մակնիշի 09UL425 պետհամարանիշի ավտոմեքենաները:
Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:
168.am-ը դեպքի մասին հաղորդում է, որ՝Հրաչյա Քոչար փողոցի՝ դեպի Արաբկիր վարչական շրջանի շենք տանող հատվածում (բենզալցակայանի մոտ) մոտ անհայտ մեքենան հարվածել է ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի մեքենային։ Զոհրաբ Զոհրաբյանը եղել է իր վարորդի հետ։ Հարվածող մեքենան փախել է դեպքի վայրից։ Նրանց երկուսին անգիտակից վիճակում տեղափոխել են Արմենիա բ.կ. ։ Զոհրաբ Զոհրաբյանը դեռևս անգիտակից վիճակում է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։