A
A
ՀՀԿ-ն նիստ է անում
Այս պահին տեղի է ունենում ՀՀԿ ԳՄ նիստը։
ՀՀԿ կենտրոնական գրասենյակ են եկել ՀՀԿ նախագահ, ՀՀ ղեկավար Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Մինչ ՀՀԿ-ականները ՀՀԿ գրասենյակում քննարկում էին ներքաղաքական հարցեր, դրսում բողոքի ակցիա էին կազմակերպել 33 թաղամասի և Բուզանդի փողոցի բնակիչները, ովքեր նախքան նիստի մեկնարկելը ՀՀԿ գրասենյակի դիմաց հանդիպել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ և ներկայացրել են իրենց բնակարանային խնդիրները: