ՀՅԴ-ականն հաղթեց ԲՀԿ-ականին
Երեկ Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ՀՅԴ ական Արտաշես Սաֆարյանը հաղթել է ԲՀԿ-ական Զաքար Զաքարյանին:
Ըստ ԿԸՀ հրապարակած տվյալների` ինքնառաջադրված, ՀՅԴ-ական Արտաշես Սաֆարյանը հավաքել է 128, իսկ ԲՀԿ-ական Զաքար Զաքարյանը` 119 ձայն:
Այս համայնքի 332 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 248-ը, իսկ անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ:
Հիշեցնենք, որ Վերին Բազմաբերդի նախկին գյուղապետ Հունան Առաքելյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել էին ՀՀ կառավարության հունվարի 31-ի որոշմամբ։ Նա հրաժարականի դիմում էր ներկայացրել առողջական վիճակի վատթարացման պատճառաբանությամբ։
Նոր գյուղապետի արտահերթ ընտրությունների համար կառավարության պահուստային ֆոնդից ԿԸՀ-ին հատկացվել է 614 հազար 835 դրամ, իսկ ոստիկանությանը մոտ 131 հազար դրամ։