Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատգամավորները կգա՞ն հրապարակ (տեսանյութ)

Քաղաքականություն
4eb123d2ddf0e92198cc87ea13642b3e

Ապրիլի 9-ին, այն քաղաքական ուժերը, որոնք այսօր ձեւավորում են Ազգային Ժողով, ցանկալի է լինեն Ազատության հրապարակում եւ ոչ թե ուրիշ տեղ: Այսօր Ազատության հրապարակում՝ հասարակական խորհրդի երկրորդ նիստին, հայտնեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը։

«էդ դեպքում անկախ նրանից, թե Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին ինչ կանի, իր երդումը կլինի միայն ՀՀԿ-ի կամ այն մարդկանց շրջանում, ում հետ կարելի էր եւ մեծ միջոցառում չանել»,-ասաց Ղուկասյանը:

Նա նշում է, որ ապրիլի 9-ին բոլոր կուսակցությունները Ազատության հրապարակ բերելը միայն Ժառանգության եւ Րաֆֆի Հովհաննիսյանի խնդիրը չէ, դա ժողովրդի խնդիրն է եւ ժողովրդի պահանջը պետք է լինի

Նա հորդորում է, որ ժողովուրդը ինքնակազմակերպվի եւ ուղիղ իրականացնի իր իշխանությունը: Դրա համար նա առաջարկում է մի քանի մեթոդներ, որոնցից մեկը միասնական կերպով հարկեր չվճարելն է եւ ինքնաբուխ հանրահավաքներ կազմակերպելը:

«Ժողովուրդը պիտի մոբիլիզացիայի միջոցով իր որոշումը ուղղի քաղաքական ուժերին եւ արտաքին աշխարհին, եւ ցույց տա, որ մեր երկրում ժողովուրդը որոշել է, վերջ, շինծու ընտրություններ այլեւս չեն լինի»,-ասում է Անդրիաս Ղուկասյանը:

Նիստի ընթացքում նա պատասխանեց նաեւ քաղաքացիների հացերին: