Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ր. Հովհաննիսյան. «Սարգսյանը թող գա, կլսեմ» (տեսանյութ)

Քաղաքականություն
1704fdbd25f8e782ea3b5c03df4f52fb

Ազատության հրապարակում գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր պատասխանեց, թե ինչու է մերժել Սերժ Սարգսյանի հետ հանդիպման հրավերը։

«Եթե ինքը ինձ ասելիք ունենա, կարող է գալ էստեղ, նստել եւ ես հարգանքով կլսեմ իր առաջարկները»,- «Ա1+»-ին:

Հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանը չունի պատասխանն այն հարցի, թե ի՞նչն է խանգարում Սերժ Սարգսյանին նախագահ դառնալ Րաֆֆի Հովհաննիսյանի դիակի վրայով, եթե 2008-ին՝ մարտի մեկյան դեպքերից հետո նա նախագահ դարձավ միանգամից 10 դիակի վրայով

«Դա հարցրեք իրեն»,- ասաց նա։

Պարոն Հովհաննիսյանը պնդում է՝ թեեւ արյան կաթիլներ պետք չեն այս պայքարի համար, բայց եթե Սերժ Սարգսյանն իր երդմնակալությամբ պղծի թե Սահմանադրությունը եւ թե Աստվածաշունչը, գործ կունենա ընդդիմադիր գործչի դիակի հետ

«Եվ դա վերջնագիր չէ, սպառնալիք չէ, դա ճշմարտություն է, դա այն է, ինչ պիտի տեղի ունենա ոչ թե արյունաթափմամբ, ոչ, պիտի լինի այնպես, որ հայ ժողովուրդը տեսնի, որ ես պատրաստ եմ ցանկացած զոհողության հաղթանակն ի կատար ածելու համար»,- ասաց նա։

Եթե Սերժ Սարգսյանն ինքնաբացարկ չներկայացնի մինչեւ ապրիլի 9-ը, Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգության» ցուցակով չի մասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին, բայց ինքը կողմ է, որ «Ժառանգությունը» մասնակցի։ Ըստ նրա, «Ժառանգությունը» սխալվել է, որ ավագանու նախորդ ընտրություններին չի մասնակցել


Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հստակեցրեց, որ Սերժ Սարգսյանին լեգիտիմ նախագահ չի համարում 2008-ի ընտրությունների արդյունքով։ Նախագահի նախորդ ընտրությունների արդյունքների մասին նա իր տեսակետն ունի

«Պետք է նվազագույնը լիներ երկրորդ տուր, եւ ես դա ասացի իր, դա ասացի պարոն Տեր-Պետրոսյանին»,- հայտնեց նա։

Ի դեպ, պարոն Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին զգուշացնում է՝ եթե ինքնաբացարկ չներկայացրեցիր, ժողովուրդը կզբաղվի դրանով, ապրիլի 9-ին մենք պետք է ունենանք նոր Հայաստան։