Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առողջապահական շնորհավորանք

Քաղաքականություն
20d24142af99cf6e58227698ecc6bebc

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի շնորհավորանքը

Սիրելի գործընկերուհիներ, կին բուժաշխատողներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մարտի 8-ի` Կանանց տոնի կապակցությամբ:

Կնոջ, աղջկա նկատմամբ հարգանքի ու սիրո ակունքները կանանց գեղեցկությունն ու քնքշանքը չեն միայն։

Անուրանալի է ձեր դերակատարությունը մեր ժողովրդի ձեռքբերումների, պատմական դժվարին պահերին տոկունության ու ոգու ամրության պահպանման գործում։

Առաջին հերթին ձեր նվիրումի և առաքինության շնորհիվ են պահպանվում ազգային լավագույն մեր ավանդույթները, հայոց ընտանիքի ամրությունը, որ առողջ հոգով և մտքով սերունդ դաստիարակելու հիմքն են։

Կրկնակի հարգանքի ու երախտիքի են արժանի առողջապահության ոլորտում աշխատող կանայք` մեր բժշկուհիները, բուժքույրներն ու մայրապետները, ովքեր հավատարիմ իրենց նվիրումին, գիշեր ու զոր պայքարում են մարդկանց առողջության համար։

Հրաշալի այս տոնի առթիվ ձեզ գարնանային հմայք ու տրամադրություն եմ մաղթում:

Մաղթում եմ ձեզ մասնագիտական ու աշխատանքային հաջողություններ, անձնական հարատև երջանկություն, առողջություն և սեր:

Թո՛ղ ձեր բոլոր օրերը լեցուն լինեն խինդով, ձեր հոգիներում մշտապես թագավորեն լույսն ու ջերմությունը:

Թո՛ղ իրականան ձեր բոլոր նվիրական երազանքները:


Դերենիկ Դումանյան
ՀՀ առողջապահության նախարար