Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ակաները պաշտպանում են Շուշանին

Քաղաքականություն
b9aba1c65618f50cc2366acd9cb5abc4

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի մեկնաբանությունը
«Լրատվամիջոցներից մեկն այսօր անհեթեթ լուր է տարածել ՀՀԿ խմբակցության անդամ Շուշան Պետրոսյանի մասին: Նույնիսկ չեմ ուզում կրկնել այդ անհեթեթությունը, նման լուրերն ուղղակի ծիծաղ են առաջացնում: Շուշանը մեր ժամանակների ամենատաղանդավոր արվեստագետներից է եւ հայրենապաշտ քաղաքացի, ով իր կենսագրությամբ է ապացուցել երկրին եւ ժողովրդին իր նվիրվածությունը: Նրա քաղաքական գործունեությունը դեռ շատերի քինախինդ բերաններն է փակելու ու լուրջ հաջողություններ է բերելու մեր երկրին: Նույնիսկ չկասկածեք:

Ուստի, չարախոսներին եւ դատարկախոսություն տարածողներին ի պատասխան ասեմ` մենք հպարտ ենք, որ նման հայրենասեր գործիչը մեր քաղաքական թիմի անդամ է»:

Հիշեցնենք, որ գրվել էր, թե ՀՀԿ վերնախավը «կրակն է ընկել» ինքնագործունեություն ծավալող ՀՀԿ-ականների ձեռքը,այդ թվում Շուշան Պետրոսյանի։
Եւ շուտով Գործադիր մարմինը որոշում կկայացնի, որ կուսակցության հետ կապված հարցազրույցներ տալու և հայտարարություններ անելու իրավունք ունենան խիստ սահմանափակ թվով մարդիկ:

 

Հերմինե Նաղդալյանի արձագանքը` ի պաշտպանություն Շուշան Պետրոսյանի

- Սա անարդարացի, անբարոյական և անմիտ հալածանք է` մտավորական մարդու, ազնիվ և շիտակ տեսակի դեմ:
Միանում եմ բոլոր նրանց, ովքեր անարդարացի են համարում նման վերաբերմունքը, ովքեր գնահատում են Շուշանին` որպես մտավորականի, որպես տաղանդավոր երգչուհու, որպես իր կյանքը մեր երկրին, մեր անկախությանը, մեր պետականությանը նվիրած մարդու, որպես հայ զինվորի ոգին, տրամադրությունը բարձրացնող , առաջին գծում` խրամատներում մեր զինվորներին գոտեպնդող, հայրենասիրական դաստիարակությունը սերմանող նվիրյալ անձնավորության:
Հերմինե Նաղդալյան
ԱԺ փոխնախագահ