Երեւանցին ընտրության չի՞ գնա (տեսանյութ)
Մոտ երկու ամիս հետո՝ Երեւանը կրկին կընտրի նոր ավագանի, որն էլ կընտրի քաղաքապետ։
Ավագանու ընտրությունների օրը թեեւ արդեն հայտնի է՝ մայիսի 5, սակայն երեւանցիներին, ինչպես ցույց տվին հարցումները, այն առանձնապես չի հետաքրքրում:
Հայաստանի Հանրապետությունում մինչեւ 2005 թ-ի Սահմանադրական փոփոխությունները Երեւանի ավագանու ընտրությունները չեն եղել կուսակցական սկզբունքով: Ավագանու թեկնածուներ առաջադրվել են անհատները: Համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը այսօր գործող կարգը համարում լուրջ առաջընթաց. «Դա շատ լավ է, քանի որ կուսակցությունները սկսել են պատասխատատվություն կրել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության համար»:
Ավագանու ընտրություններից առաջ Էմին Երիցյանը քաղաքացիներին նաեւ հիշեցնում է. «Բոլոր կենցաղային հարցերի՝ դա կլինի, վերելակի, կամ շքամուտքի խնդիր, քաղաքացին պետք է լուծումը պահանջի հենց ավագանուց»:
Նրա կարծիքով՝ ավագանու դերն ու նշանակությունը պատկերացնելու դեպքում երեւանցին չի թերագնահատի մայիսի 5-ի ընտրությունները։
Հայաստանի համայնքների միության նախագահը վստահ Է, որ Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին մարդիկ ակտիվ կմասնակցեն, հատկապես այն տեղամասերում, որտեղ մրցակցությունը մեծ կլինի:
Իսկ մինչեւ պետք է դեռ կուսակցությունները ցուցակ ներկայացնեն: ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը արդեն հաստատել են իրենց ցուցակները եւ նշել, թե ովքեր են գլխավորելու այն: Մնացած կուսակցությունները դեռ մտածում են: