Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է հանդիպել ՀԱԿ-ին

Քաղաքականություն
d2b9198bbb9e5ba78630058d63ed1b59

Թող նկարիչները նկարչությամբ զբաղվեն, ոչ թե ԿԸՀ-ն, - քիչ առաջ Ազատության հրապարակում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Անդրադառնալով գերտերությունների ղեկավարների շնորհավորանքներին Սերժ Սարգսյանին՝ նա նշեց, թե պատրաստ է հանդիպել Օբամային եւ Օլանդին, որպեսզի նրանք վերանայեն իրենց դիրքորոշումը։

Բայց, Րաֆֆի Հովհաննիսյանի ասելով, քանի դեռ նրանք չեն վերանայել, իրենց դիրքորոշումը, իրենք չեն կարող ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործառույթները։

Նա խոսեց նաեւ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ վերջին հանդիպումներից։ Իր ասելով՝ պատրաստ է հանդիպել նաեւ ՀԱԿ ղեկավարության հետ, երբ նրանք պատրաստ լինեն։

«Ոչ մի նահանջ չի լինելու,- ընդգծեց նա,-Եվ ոչ մի մենաշնորհ ՀՀ-ում»։ Ըստ նրա՝ եղանակի փոփոխությունները չեն շեղելու իրենց ճանապարհից։

Երեւանում այս պահին ձյուն է տեղում։

«Վախկոտ է Լիսկան/ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը-խմբ/, վախկոտ է դատախազը»,- ասաց նա՝ նկատելով, թե փոխարեն խոշոր կեղծարարները պատժվեն, գյուղապետերի նկատմամբ են քրեական գործեր հարուցվում։

Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ էր հղել Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և հրավիրել Ազատության հրապարակ` «հանրային հաշվետվություն» տալու, սակայն ոչ ոք չներկայացավ: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ նրանք ոչ միայն չեն եկել, այլև «ռիսկ չեն արել» իրեն կանչել:

«Չարաճճի փոքրիկ հանրապետականներին, ովքեր Սերժ Սարգսյանի փոխարեն են խոսում և փորձում են նեղացնել ինձ իրենց բառերով, ես ասելու եմ` բարև, ձեր օրերը հաշվված են»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ի դեպ, երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանի ելույթը շատ կարճ էր. բարևելով ժողովրդին՝ առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել քաղաքական դիակների հիշատակը: