Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Մազմանյան. «Սուտ են ասում»

Քաղաքականություն
6db4469157b8bb96ac3ab69f9b5d0a70

Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը Մարտի 1-ին չի գնացել՝ Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգելու Մարտի 1-ի զոհերի հիշատակը։
Նա գնացել է այս գիշեր։

«Գիշերը ժամը 1.30 եմ գնացել, նույն օրը չեմ գնացել, քանի որ չեմ ցանկացել մասնակցել այդ ամբողջ աժիոտաժին»,- «Ա1+»-ի հարցին պատասխանելով՝ նշեց Արմեն Մազմանյանը։

Նա այսօր անդրադարձավ նաև ուսանողների կողմից հայտարարած դասադուլին՝ ընտրությունների արդյունքների դեմ։

Արմեն Մազմանյանը զազրախոսություն է համարում այն լուրերը, թե ինքը փակել է ինստիտուտի դռները և թույլ չի տվել ուսանողներին մասնակցել դասադուլի։

«Սուտ են ասում, որ դռները փակ են եղել։ Դռները փակ են եղել միայն դրսից ներս մտնողների համար։ Ոչ մի ուսանողի չի ասվել՝ ձեզ համար վատ կլինի, եթե գնաք։ Դասադուլի առաջին օրը ես ուսանողներին չեմ մոտեցել, երկորդ օրը՝ նույնպես։ Երրորդ օրը մոտեցել եմ ու հարցրել՝ ինչ են ուզում, ոչ մի պատասխան չեմ ստացել։ Ասել եմ, եթե համոզված եք գնացեք, բայց մյուսների դասերը մի խանգարեք»,-ասաց Արմեն Մազմանյանը։


Հիշեցնենք, որ Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի դռները փակ լինելու և ուսանողներին դասադուլին մասնակցելու թույլատվություն չտալու պատճառով, ինստիտուտից հեռացել է մուլտիպլիկատոր, դասախոս Նաիրա Մուրադյանը։