Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Խորհրդարանը լուծարենք, որ ինչ լինի»

Քաղաքականություն
52aba81ce588ea118ca14d65b50c47d4

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ բանակցությունների առաջին փուլն ավարտվել է։

«Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասել է, որ տարաձայնություններ կան։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասել է,որ «զիջելիք չունեն»։ Նա անձամբ դեմ է «Ժառանգության» երեք առաջարկներին։

«Խորհրդարանը լուծարենք, որ ինչ լինի»,-ասել է նա։

Խորհրդակցություններին չմասնակցող ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, որ իրենք դեմ են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը։

Բանակցություններն ընթանում են ՀՀԿ, «Ժառանգություն» և ՀՅԴ ներկայացուցիչների մասնակցությամբ։
Հիշեցնենք, որ օրակարգում երեք հարց է՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում՝ մեկ տարվա ընթացքում, համամասնական ընտրակարգի անցում ՝ երկու տարվա ընթացքում, ընդդիմության վերահսկողական լծակների ավելացում։