Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարգեցին քաղաքապետի հրաժարականը

Քաղաքականություն
0161f844d1a4b873737a4eecb67b384e

Փետրվարի 25-ին ժամը 11:00-ին Արմավիր քաղաքի ավագանին արտահերթ նիստ էր հրավիրել: Արտահերթ նիստում պետք է քննարկվեր քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականի վերաբերյալ դիմումը: Նիստը վարում էր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով ավագանուն ներկայացրեց քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու դիմումը և խնդրեց ավագանուն քվեարկությամբ հարգել Ռուբեն Խլղաթյանի հրաժարականի դիմումը: Ինչպես տեղեկացանք Արմավիրի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սարգիս Մովսիսյանից, ավագանին քվեարկությամբ հարգեց Արմավիր քաղաքի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու դիմումը: Այս մասին հայտնում է Ալտ  հեռուստաընկերությունը։

Ի դեպ, այսօր  Երեւանում շրջանառվում էին տեղեկություններ , թե Արմավիր մարզպետն էլ հրաժարական տվել։ Առայժմ ստույգ որեւէ տեղեկատվություն չկա։