Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Րաֆֆի Հովհաննիսյանն այցելեց նաև Վանաձոր (տեսանյութ)

Քաղաքականություն
972bd0e4d5ac0415b6b693802c4050c3

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց նաև վանաձորցիներին: Վանաձորի բնակիչներին «Ժառանգության» առաջնորդը վստահեցրեց. «Փետրվարի 18-ին հայ ժողովուրդն ընտրեց իր երեխաների ապագան»: Րաֆֆի Հովհաննիասյանն անդրադարձավ նաև Վանաձորի քաղաքապետին, ով ասել էր, թե ընտրություններին մասնակցած վանաձորցիներն անգիտակից են եղել: Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով` իրեն նման արտահայտություն թույլ տված պաշտոնյան Հայաստանում անելիք չունի:

Վանաձորում ելույթ ունեցավ նաև Արկադի Վարդանյանը: Իշխանություններին նա կոչ արեց նախապես չուրախանալ ընտրությունների արդյունքներով:

«Միայն խամաճիկներն են հավատում, որ Սերժ Սարգսյանն է մեր երկրի նախագահը, իսկ մնացած ամբողջ ժողովուրդը քվեարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին»,- իր ելույթում ասաց Արկադի Վարդանյանը:

Ինչպես Սպիտակում, Ապարանում, այնպես էլ Վանաձորում ոստիկաններն անընդմեջ Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ համախմբվածներին հիշեցնում էին որ հավաքն արտոնված չէ և նրանք խախտում են հասարակական կարգը:

Րաֆֆի Հովհաննիսյանն այժմ մեկնում է Գյումրի, որտեղ պետք է հանդիպի գյումրեցիների հետ: Այս պահին բազմաթիվ գյումրեցիներ Գյումրիի Վարդան Աճեմյան թատերական հրապարակում սպասում են Րաֆֆի Հովհաննիսյանի այցին։ Գյումրիում այս պահին անձրեւ է տեւում։