Բաբուխանյանը հիշեց Քաջ Նազարին (տեսանյութ)
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը համարում է, որ փետրվարի 18-ի նախագահի ընտրությունները անցել են բացարձակ ազատ և անաչառ:
«Մասնակցել եմ Հայաստանում բոլոր ընտրություններին սկսած 90 թվականից: Սա առաջին դեպքն էր, երբ ԶԼՄ- ները չափազանց անաչառ էին գործում: Գովազդներն ու պաստառները հավասար էին և թեկնածուներից ոչ -ոք առավելություն չուներ: Սա Արդեն ժողովրդի հաղթանակն էր» ,- համոզված է Հայկ Բաբուխանյանը:
ՀՀԿ խմբակցության պատգամավորը հավաստիացրեց, որ Սերժ Սարգսյանի վերընտրումը կանխատեսված էր, և այս ընտրություններին իրենք նորից հաղթանակած դուրս եկան. «Ամենակարևորը այն էր, որ հաղթեց ազգային պահպանողական գաղափարախոսությունը: Այն դարձավ մեր երկրի մոտակա 5 տարիների զարգացման ուղին»:
ԱԺ պատգամավորը միֆ է համարեց այն բոլոր տեսակետերը, թե ընտրություններին կար վախի մթնոլորտ, ժողովուրդը անտարբեր էր և ընտրությունները մրցակցային չէին:
Իսկ այն հարցին, թե այդ դեպքում Ազատության հրապարակում ինչու են հավաքվել հազարավոր մարդիկ և դժգոհում են ընտրակեղծիքների դեմ, Հայկ Բաբուխանյանը տվեց անհավանական պատասխան. «Դա ևս ժողովրդավարության դրսևորում է և մարդիկ կարող են ազատ արտահայտել իրենց դժգոհությունը: Սակայն ընտրությունների արդյունքները որոշում են, ոչ թե մի քանի հազար մարդիկ, այլ որոշվում է ԿԸՀ - ի կողմից: Իսկ այդ բողոքող մարդկանց պարզապես դուր չի եկել , որ չի ընտրվել իրենց նախընտրած թեկնածուն»:
Ըստ նրա՝ Րաֆֆի Հովհաննիսյանին ընտրողների թվում են դառնություն եւ անարդարություն տեսած մարդիկ, ովքեր անգիտակցաբար գնացել են իշխանությանը դեմ, աղանդավորական կազմակերպությունների ներկայացուցիչներ, համասեռամոլներ, արեւմտյան գաղափարախոսության կողմնակիցներ.
«Բնական է, որ Րաֆֆի Հովհաննիսյանին պետք է ձայն տային անգիտակից մարդիկ, աղանդավորները, կամ՝ նրանք, ովքեր ուզում էին, որ օրինակ՝ Հայաստանում գեյ կլուբներ բացվեն, շքերթներ անցկացվեն: Եվ մի մոռացեք, թե ոնց նա գնաց Ծոմակ կոչեցյալի որջը, որ աջակցի նրան…»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/02/22/206286/
© 1998 - 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/02/22/206286/
© 1998 - 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից
« Րաֆֆի Հովհաննիսյանը Քաջ Նազարի բախտին արժանացավ: Հայաստանում կա 500 հազար մարդ, ովքեր ծայրահեղ լիբերալ գաղափարախոսության մարդիկ են: Սա իրականում բախում էր ազգային պահպանողական գաղափարախոսության, որի կրողը Սերժ Սարգսյանն էր և ապազգային, արևմտամետ լիբերալ գաղափարախոսության միջև էր: Իսկ Րաֆֆին չի կարող տիրապետել այդ մասսայի տված ձայներին և լավագույն բանը, որ կարող է անել իր վրա ընկած Քաջ Նազարի բախտը, ոչ թե ցրելն է ծիծաղ առաջացնող պահվածքով, այլ ճիշտ օգտագործելն է»,- ասաց նա։