A
A
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ
Աջակցիր «Ա1+»-ինՄիլանի «Դալ Վերմե» թատրոնի 1500 տեղանոց լեփ-լեցուն դահլիճում կազմակերպվեց Շառլ Ազնավուրի «Անցած օրեր» հուշերի գրքի իտալերեն հրատարակության շնորհանդեսը:
Սիրված երգչի պատվին Իտալիայում կազմվել էր մի ծրագիր, որը տեւեց մոտ 3 ժամ: Երեկոյին` «Հայոց ցեղասպանության մոռացման պատճառները» ելույթով հանդես եկավ նախկինում Մոսկվայում Իտալիայի դեսպան Սերջո Ռոմանոն, ապա Ազնավուրն ընթերցեց որոշ հատվածներ իր գրքից:
Երեկոն ավարտվեց Ազնավուրի հետ հարցազրույցով, որից հետո անվանի երգչին երկար ժամանակ բաց չէին թողնում նրա ինքնագիրն ստանալ ցանկացողները: