Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամեն ինչ սկսվեց Ազատության հրապարակից (տեսանյութ)

Քաղաքականություն
6973d06c65243457abef88e67d4c47ce

1988-ի փետրվարի 20-ին Թատերական/ Ազատության հրապարակում միտինգ անելու գաղափարը Սամսոն Ղազարյանինն էր:

«Ես Իգոր Մուրադյանին առաջարկեցի, որ հանրահավաք սկսենք, նախաձեռնենք հանրահավաք փետրվարի 20-ին»,- ասաց նա։

Հանրահավաքը աջակցություն էր նույն օրը Ղարաբաղի ինքնավար մարզի մայրաքաղաքում տեղի ունեցող նստաշրջանին, որի ժամանակ պատգամավորները որոշում էին Արցախը Հայաստանին միացնելու հարցը։ Սամսոն Ղազարյանը հիշում է, որ այդ օրն առանձնապես շատ մարդ չմասնակցեց հանրահավաքին. «Երեւի մոտ 10 հազար հավաքվել էին»։

Այդ օրերին առաջին անգամ հնչեց «մենք չունենք մշտական բարեկամներ եւ մշտական թշնամիներ, այլ մշտական ազգային շահեր» արտահայտությունը,-հիշում է Վազգեն Մանուկյանը:

«Հայ ժողովրդի համար, մասնավորապես մտավորականության ազգային մտածող մտավորականության համար կրիմինալ էր այդ միտքը»,- հայտարարեց նա։

Այդ ժամանակ, ըստ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանի, «Ղարաբաղ կոմիտեի եւ մեր մտավորականության մեջ առաջացավ առաջին ճեղքը կապված այն բանի հետ, որ մեր հույսը պետք է դնենք միայն մեր վրա»:


«Օրինակ՝ իմ շատ հարգված Սիլվա Կապուտիկյանը եւ մյուսները, Սերո Խանզադյանը, Զորի Բալայանը նրանք հայտնվեցին ճեղքի մի կողմում, մենք հայտնվեցինք ճեղքի մյուս կողմում»,-շարունակում է նա։

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Խաչիկ Ստամբոլցյանը շարժման մեջ մտավ էկոլոգիական պահանջներով։ Հետո ուզում էր առանց արյան գրավել Նախիջեւանը . «Ես իմ Յութուբում տեղադրել եմ, թե Նախիջեւանն ինչպես իմ ձեռքից խլեցին Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Աշոտ Մանուչարյանը»։

Խաչիկ Ստամբոլցյանի տպավորությամբ շարժում հարստացրեց անկախությունից հետո ձեւավորված որոշ կլանների։ Սամսոն Ղազարյանի կարծիքով, ի վերջո հաղթեց, փողի կրոնը։ Սակայն ոչինչ կորած չէ. «Հարյուր քայլով դեպի ապահով Հայաստան, հնարավոր է»։

Ի դեպ, Սամսոն Ղազարյանն այսօր փող է աշխատում տաքսի վարելով։