Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Րաֆֆի Հովհաննիսյանը միայնակ ոչինչ չի կարող անել»

Քաղաքականություն
b23e662cc373d885a86f244df2a06aca

Րաֆֆի Հովհաննիսյանը ինչքան էլ վճռական լինի, միայնակ ոչինչ չի կարող անել։ Ազատության հրապարակում հայտարարեց նախկին քաղբանտարկյալ Կարապետ Ռուբինյանը։

«Եթե մենք վճռական չլինենք, միասնական չլինենք, ոչնչի չենք հասնի։ Ասում եմ հույսներդ չկորցնեք, էս պայքարը անձի պայքար չի, մի ամբողջ ժողովրդի պայքար է և ես հպարտ եմ, որ բոլորս կանգնած ենք այստեղ»,-ասաց Կարապետ Ռուբինյանը։

Ազատության հրապարակում հանրահավաքը շարունակվում է։ Ելույթ է ունենում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։