Ի՞նչ է ասում «Գելափ»-ը
Արմնյուզ-ի հաղորդագրությունը.
Արմնյուզ առաջատար հայկական լրատվական հեռուստաալիքի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, նախագահի ընտրության ժամանակ իրականացվել է հանրային կարծիքի ուսումնասիրություն` որպես 2012-2013 թվականի ընտրական շրջանում իրականացված ընդգրկուն ծրագրի վերջնական փուլ: Ելքի հարցման (Exit Poll) նպատակն էր բացահայտել և վերլուծել քվեարկության օրը ընտրողների որոշումը: Ծրագիրը 2013-ի փետրվարի 18-ին իրականացրել են Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան և Baltic Surveys/The Gallup Organization-ը:
Քվեարկության օրը 19.130 հարցազրույց է անցկացվել ընտրատեղամասից դուրս եկած ընտրողների հետ: Հարցազրույցները անցկացվել են բոլոր 10 մարզերի և Երևանի 122 ընտրատեղամասերում: Այս նախագծի շրջանակում աշխատել են ընդհանուր առմամբ 300 հարցազրուցավարներ, սուպերվայզերներ, փորձագետներ և ծրագրի ղեկավարներ: Հարցված ընտրողների պատասխանների տոկոսը կազմել է 59 %.
Ընտրատեղամասերի ընտրությունը, որտեղ պետք է անցկացվեին հարցումները, նախագծվել էր այնպես, որ դրանք ընդգրկեն Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը և ներկայացնեն մարզը, քաղաքային/ գյուղական վայրը և համապատասխանեն ընտրատեղամասերի չափին (գրանցված ընտրողների թվաքանակին):
Քվեաթերթը արկղի մեջ գցած և ընտրատեղամասից դուրս եկած ընտրողներին խնդրել են լրացնել ելքի հարցման (Exit Poll) հարցաթերթիկը: Այն լրացնելուց հետո հարցվողին խնդրել են հարցաթերթը տեղադրել հատուկ արկղի մեջ: Այսպիսով հարցվողի պատասխանների գաղտնիությունը երաշխավորված էր: Հավաքած տվյալները յուրաքանչյուր հարցազրուցավար ուղղակիորեն էլեկտրոնային միջոցներով յուրաքանչյուր ժամը մեկ փոխանցել է Երևան` հետազոտական կազմի կենտրոնական գրասենյակ, որտեղ 5 փորձագետներից բաղկացած թիմը դրանք հաշվարկել և վերլուծել է հատուկ մշակված ծրագրով:
Հարցումն անցկացնելու համար ընտրվել է ընտրատեղամասից հեռացող յուրաքանչյուր 7-րդ ընտրողը:
Exit Poll-ի արդյունքները ցույց են տալիս, որ 2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին հայ ընտրողները քվեարկել են այսպես.
Սերժ Սարգսյան 58
Րաֆֆի Հովհաննիսյան 32
Հրանտ Բագրատյան 3
Պարույր Հայրիկյան 3
Անդրիաս Ղուկասյան 1
Արման Մելիքյան 1
Վարդան Սեդրակյան 1
Փչացրած քվեաթերթիկ 1
Արմնյուզ հեռուստաընկերությունն այս ծրագիրն իրականացնում է Baltic Surveys/The Gallup Organization-ի և Հայկական Սոցիոլոգիական Ասոցիացիայի հետ: Gallup-ը համաշխարհային հեղինակավոր և ճանաչված ընկերություն է: Հայաստանում աշխատելու հարցում Baltic Surveys/The Gallup Organization-ն ամենափորձառուն է: Այն ՀՀ-ում 2005-ից մինչև այսօր ՀՍԱ-ի հետ իրականացրել է 18 ծրագիր:
Ծրագրի ղեկավարներ.
Արտակ Ալեքսանյան, Արմնյուզ հեռուստաընկերություն (www.armnewstv.am)
Արմնյուզը հիմնադրվել է 2001 թվականին, հեռարձակման լիցենզիա է ստացել 2003 թվականին: Մինչև 2011 թվականը Արմնյուզ հեռուստաընկերությունը հիմնականում վերահեռարձակել է Եվրանյուզ եվրոպական հեռուստաալիքը` ներառելով սեփական արտադրության հաղորդումներ: 2011 թվականի սեպտեմբերից Արմնյուզը սկսեց իր նոր եթերաշրջանը` ներկայացնելով ՀՀ առաջին ու միակ 24-ժամյա լրատվական հեռուստաալիքը դառնալու հայտ:
Դոկտոր Ռասա Ալիշաուսկիենե, Baltic Surveys/The Gallup Organization (www.gallup.com)
Gallup-ը (The Gallup Organization) հանրային կարծիքի հարցումների և խորհրդակցության համաշխարհային առաջատար կազմակերպություններից է, ժամանակակից հանրային հարցման ծառայության ոլորտի «հիմնադիր հայրերից» մեկը: Դոկտոր Ջորջ Գելափն այն հիմնել է ԱՄՆ-ում, 1935-ին: Այն վերաճել է միջազգային առաջատար ընկերության (www.gallup.com):
"Baltic Surveys"-ը Gallup-ի մաս է, առաջին մասնավոր, անկախ, հանրային կարծիքի ուսումնասիրման ընկերությունն է Լիտվայում: Հիմնադրվել է 1992-ի ապրիլին, որպես Gallup-ի Լիտվայի գրասենյակ: ESOMAR-ի, ԱՄՆ առևտրային պալատի, Բրիտանական առևտրային պալատի, IAPC-ի և այլ միջազգային կազմակերպությունների անդամ է:
Baltic Surveys / The Gallup Organization-ը 20 տարի իրականացրել է հանրային կարծիքի հարցումներ և շուկայի վերլուծության ծրագրեր Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում և ԱՊՀ երկրներում (Հայաստան, Բելառուս, Մոլդովա, Ղազախստան, Ղրղզստան, Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Ռուսաստան): Ընկերությունը ներկայացված է ESOMAR-ում (Ռ. Ալիշաուսկիենեն անդամ է 1992-ից): Դոկտոր Ռ.Ալիշաուսկիենեն Gallup Europe-ի և IAPC-ի խորհրդի անդամ է:
Դոկտոր Գևորգ Պողոսյան, Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիա (www.asa.sci.am)
Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան (ՀՍԱ) Հայաստանի հետազոտական առաջին և առաջատար կազմակերպություններից է: Հիմնադրվել է 1992-ին: ՀՍԱ-ն Միջազգային սոցիոլոգիական ասոցիացիայի (ISA), ESOMAR-ի ու Եվրոպական սոցիոլոգիական ասոցիացիայի (ESA) անդամ է:
ՀՍԱ-ն ունի Հայաստանում լավագույն փորձը, քանի որ արդեն 20 տարի զբաղվում է հանրային կարծիքի ուսումնասիրությամբ և իրականացնում է սոցիոլոգիական հարցումներ տարբեր բնագավառներում` սոցիոլոգիական հետազոտություն, հանրային կարծիքի հարցում, քվեարկության օրը ելքի հարցում (Exit Poll), շուկայի ուսումնասիրություն, ԶԼՄ հարցումներ, քանակական ու որակական հետազոտություններ: