Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե վերցներ, ստիպված էր ընտրել» (տեսանյութ)

Քաղաքականություն
fce2747abec7580ce0a3966b1cbe6c3d

Այսօր բազմաթիվ ահազանգեր են հնչել ընտրակաշառքի վերաբերյալ։ Մեր թղթակիցը փորձել է ճշտել մեր քաղաքացիների վերաբերմունքը այս երեւույթի վերաբերյալ։

«Իշխանավորները շնորհիվ՝ հասարակությանը 60 տոկոսը ընչաքաղց,ընչազուրկ,աղքատության անդունդին կանգնած է և ճարահատյալ վերցնում են »,-նշում է քաղաքացի Հայկ Պետրոսյանը

«Երբ որ պետությունը այն վիճակում է, որ մարդ կարող է 5000 կամ 10000 վաճառվի,ուրեմն ետ վերևից է,մարդիկ մեղավոր չեն»,-համոզված է առաջին անգամ ընտրական իրավունք իրացրած Խաչատրյան Մարին:

Քիչ չեն նաև մեր այն քաղաքացիները ովքեր գիտակցում են իրենց ձայնի արժեքը:

«Նրանք, ովքեր վաճառվում են ցանկացած գումարով,թեկուզ ունեն այդ գումարի կարիքը,վաճառում են իրենց երեխաների և իրենց թոռների ապագան»,-վստահ է քաղաքացի Արմեն Մանուկյանը։

Իսկ ահա մեր քաղաքացիններից մեկն էլ խոստովանեց,որ եթե վերցներ ընտրակաշառք,անպայման կընտրեր հենց այն թեկնածուին, ում համար վճարել են:

«Ներքին խղճիս խայթը կտանջեր,չէ որ խոսք եմ տվել,երեևի չդրժեի ասածս»,--անկեղծացավ Սվետլանա Մանսուրյանը։