A
A
Օպերատիվ ծառայություն՝ Բագրատյանի շտաբում
Փետրվարի 18-ին, առավոտյան ժամը 08.00-ից ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբում գործելու է օպերատիվ արձագանքման ծառայություն, որն արձանագրելու է բոլոր իրավախախտումներն ու ահազանգերը:
Ընտրակեղծիքների, ընտրական օրենսդրության խախտումների և ընտրություններին առնչվող հակաօրինական այլ արարքների վերաբերյալ տեղեկություններ հաղորդելու, ահազանգելու համար կարող եք զանգահարել կենտրոնական շտաբ հետևյալ հեռախոսահամարներով`
010 56 52 26
095 77 19 10
055 53 25 97
091 41 69 71
Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբը։