Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայրիկյանը մոմ է վառել հակառակորդների համար (տեսանյութ)

Քաղաքականություն
cc1bb8e3c5a16ba279e007b84da33905

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը արդեն չի մտածում, թե ինչքան ձայն կհավաքի փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին: Նա վստահ է,որ քարոզարշավի ընթացքում զրոյական վիճակից ինքը հասել է առավելագույնին:

«Եթե հունվարի 31-ին հրեշտակները ինձ չօգնեին, այսօր, կանգնած չէի լինի այստեղ ձեր առաջ, հիմա ես նայում են առաջ և մտածում եմ ,որ հաղթանակը ժողովրդի ձեռքերում է»,- հայտարարեց նա այսօր Ազատության հրապարակում ՝ ընտրողների հետ հանդիպման ժամանակ։

Պարույր Հայրիկյանը նշեց, որ այսօր իրեն բավականին լավ է զգում և պատրաստ է պատասխանել ընտրողների հարցերն:

Խոսելով միասնական թեկնածու առաջադրելու իր գաղափարի մասին՝ ԱԻՄ առաջնորդը ասաց.«Հրանտ Բագրատյանը եղել է Լևոն Տեր Պետրոսյանի թիմում, այդ ժամանակներում նրանք բռնություն էին կիրառում ժողովրդի նկատմամբ: Նույն թիմում է եղել նաև Սերժ Սարգսյանը, իսկ ես միշտ եղել եմ ընդիմադիր դաշտում»:

Պարոն Հայրիկյանը համոզված է,որ եթե Հրանտ Բագրատյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը միանային իր նախաձեռնությանը ապա առաջին փուլում 70 տոկոս ձայն կհավաքվեր.

«Սակայն մենք ականատես եղանք հիստերիայի և անառողջ դրսևորումների: Նախագահի թեկնածուների մեջ պարզվում է որոշ մարդիկ նույնիսկ միջին դպրոցականի դատողություն չունեն»:

Պարույր Հայրիկյանը նշեց,որ այսօր իր համակիրները բաժանել են սկավառակներ,որտեղ ամփոփված է իր կոչը հայրենակիցներին:
Նախագահի թեկնածուն նշեց նաև,որ ինքը «այսօր մոմ է վառել Էջմիածնում և աղոթել,որ Աստված մի քիչ խելք տա իր հակառակորդներին»

Հանդիպմանը ներկա էին ընդամենը մի քանի տասնյակ ընտրողներ: