Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չի սիրում, երբ իրեն հրապարակավ գովում են

Քաղաքականություն
8b7c5f814de6f6902a1c8819f184fe44

«Կինո Մոսկվա»-ում Կենտրոն համայնքի բնակիչների հետ հանդիպմանը` հարցուպատասխանի ժամանակ Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաեւ իր մրցակիցների նախընտրական ծրագրերին՝ նշելով, որ նրանց ծրագրերին ծանոթ չէ, քանի որ քարոզարշավի ընթացքում դրանք չի քննել. «Քանի որ ես իմ ծրագիրն ունեմ: Եթե ընտրվեմ, նոր միայն կարող եմ նայել նրանց ծրագրերը եւ եթե ռացիոնալ հատիկ տեսնեմ, կվերցնեմ նրանց ծրագրերից դրույթներ. ես նրանց գործընկեր եմ համարում, ոչ թշնամի, ես ցանկանում եմ բոլորի հետ համագործակցել, եթե այն միտված կլինի մեր հասարակության զարգացմանը: Անցնեն ընտրությունները, տեսնենք»:

Ներկաներից մեկի հարցերից մեկին պատասխանելով՝ Սերժ Սարգսյանը խոսեց առաջիկա 20 տարիներից՝ նշելով, որ 2033թ. ԼՂՀ խնդիրը լուծված է լինելու ու անապահով խավի մասին խոսք չի լինելու. «Ինչպես նաեւ՝ կունենանք թիվ արվեստագետը. Համենայնդեպս, մի տեղ մի ճեղքում ունենալու ենք»:

Հարցերից մեկն էլ վերաբերում էր նրան, թե նա ինչպես է Սերժ Սարգսյանը գնահատում Վաստանում տեղի ունեցած կառավարման համակարգի փոփոխությունը. «Մի պահ մեզ վրա էին որոշ մարդիկ հարձակվել, թե դուք երկիրը տանում եք անկայունության՝ ԱԺ նախագահին, վարչապետին եւ երկրի նախագահին ընտրելով նույն կուսակցությունից: Այդ մարդկանց ասեք՝ տեսեք Վրաստանի օրինակը, թե ինչ է լինում, երբ հակառակն է: Կայունությունից ավելի գնահատելի բան չկա: Կայունությունը կարող է շարունակվել, եթե մենք կարողանանք անցկացնել լավ ընտրություններ, որոնց արդյունքների վրա չեն կասկածի թե մեր հասարակությունը, թե միջազգային դիտորդները: Արդյունքում, մենք վստահության կրեդիտ կստանանք, որը մինչեւ մյուս ընտըրությունները կամ մսխենք, կամ կավելացնենք»:

Սերժ Սարգսյանի երիտասարդ ընտրողներից մեկը հետաքրքրվեց նրանից, թե կարող է նշել երեք բան, որոնք ամենից շատը չի սիրում: «Չեմ սիրում գոռոզությունը, հրապարակավ գովասանությունը եւ կեղծավորությունը»,- հայտարարեց նա: Նրա պատասխանն ընդունվեց ծափերով: Նշենք, որ Սերժ Սարգսյանի ամբողջ քարոզարշավի ընթացքում՝ մարդկանց հետ հանդիպումների ժամանակ, նրան ձոնվեցին բազմաթիվ բանաստեղծություններ ու ասվեցին գովասանքի խոսքեր:

Այսօրվա հանդիպմանը նաեւ հնչեց հարց, թե ինչ է անելու նա վաղը: «Վաղը լռության օր է, ժամանակը բավականաչափ ընդարձակ է, կհանդիպեմ միջազգային դիտորդների, այստեղ եկած պատգամավորների հետ: Սպասումներով լի օր է լինելու»,- պատասխանեց նա: Սերժ Սարգսյանը միայն մեկ հարցի չպխատասխանեց՝ որն է եղել նրա ամենաբարդ որոշումը: Ի դեպ, այսօր Սերժ Սարգսյանին ուղղված հարցերը բավականին շատ էին: