Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բագրատյանի շտաբը համարում է խայտառակություն

Քաղաքականություն
333160f8208427afaa377b200410c1cb

ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբի հայտարարությունը.

2013թ. փետրվարի 8-ի լույս 9-ի գիշերը անհայտ անձինք հարձակվել են Էրեբունի համանքի Մուրացանի 184 հասցեում գտնվող ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբի վրա, պոկել, տարել են Հրանտ Բագրատյանի նախընտրական պաստառները: Բարեբախտաբար, այդ պահին շտաբում ոչ ոք չի եղել: Դեպքի առնչությամբ ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի` Էրեբունու համայնքի Մուրացանի 184 հասցեում գտնվող շտաբի ղեկավար Արմեն Զաքարյանը դիմել էր ոստիկանություն:

15.02.2013 թ. Ոստիկանության Էրեբունու քննչական բաժնի քննիչ Հ. Ոսկանյանը հաղորդման կապակցությամբ որոշում է կայացրել, որում մասնավորապես ասվում է. «1.Արմեն Զաքարյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել` Էրիկ Հարությունյանի արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
2.Էրիկ Հարությունյանին վարչական պատասխանատվության չենթարկել, քանի որ չի լրացրել այն տարիքը, որը լրանալուց հետո նախատեսում է վարչական պատասխանատվություն:
3.Որոշման մասին հայտնել Արմեն Զաքարյանին` պարզաբանելով վերջինիս իրավունքները այն դատարան բողոքարկելու մասին»:
ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի կենտրոնական շտաբը քննիչ Հ. Ոսկանյանի որոշումը համարում է խայտառակություն, իսկ գործի ընթացքի վերաբերյալ ներկայացված պարզաբանումը, որ տվյալ արարքը կատարած անձը 1999 թ. ծնված Է. Հարությունյանը արարքը կատարել է մարզական վազքի ընթացքում` պատճառաբանությամբ, թե «Հրանտ Բագրատյանին չի համակրում եւ չի ցանկանում, որ վերջինս ընտրվի ՀՀ նախագահ», գնահատում է իբրեւ հանցագործության իրական բացահայտումից խուսափում: ՀՀ ոստիկանության նման աշխատանքի պարագայում խիստ կասկածի տակ է դրվում ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու հավանակությունը: