Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բոլորը կաշխատեն Ռուսաստանի հետ (տեսանյութ)

Քաղաքականություն
33e6e2ddac5dd426a81ee8616eae623d

Ընտրություններից հետո ինչ արդյունք էլ լինի, և ով էլ դառնա Հայաստանի Հանրապետության նախագահ, երկրի արտաքին քաղաքականությունը էականորեն չի փոխվի: Պատճառն, ըստ քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի, մեկն է` ներքին համակարգը:

«Պետք է փոխվի այդ համակարգը, այլ ոչ թե անձերը: Ինչպես արտաքին քաղաքականության մեջ, այնպես էլ ներքին, տնտեսական և օլիգարխների խնդիրը լուծելու համար ռազմավարական տեսլական պետք է լինի»,- այսօր «Ա1+»-ին ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:

Քաղաքագետն ասում է, որ միջազգային հանրության համար մեծ հաշվով միևնույնն է, թե ով կդառնա երկրի նախագահ: Նրանց համար ավելի կարևոր է, թե ինչպես կընթանան ընտրությունները: Ռիչարդ Կիրակոսյանն համոզված է, որ ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային հանրությունը շատ լավ գիտակցում է, թե ով կդառնա երկրի նախագահ:

«Չեմ կարծում, որ ինչ-որ երկիր օժանդակում է թեկնածուներից որևէ մեկին: Թեև միջազգային հանրության համար ամենաճանաչված թեկնածուն Սերժ Սարգսյանն է, բայց այս ընտրությունները տարբերվում են նրանով, որ այլ պետությունների միջամտություններն ավելի քիչ են քան նախորդներում»,- ասաց պարոն Կիրակոսյանը:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հստակ օրինակներ է բերում: Ասում է` եթե Եվրամիությունն և Միացյան Նահանգները շահագրգռված են, որ Հայաստանն ունենա ժողովրդավարական ընտրություններ և լեգիտիմ նախագահ, ապա Ռուսաստանի համար միևնույնն է:

«Ռուսաստանը հասկանում է, որ ով էլ ընտրվի նախագահ, ինքը կաշխատի Ռուսաստանի հետ. Ղարաբաղի հարցը լուծված չի, հայ-թուրքական սահմանը փակված է. այս պայմաններում մեր միակ ռազմավարական դաշնակցից հո չե՞ք հրաժարվի»,- ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նա համոզված է, որ լեգիտին նախագահի դերում արևմուտքն ուրախ կլինի տեսնել կրկին Սերժ Սարգսյանին: