Արտաքին լուրջ խնդիրներ ապագա նախագահի համար
Այս ընտրություններում, ով նախագահ ընտրվի, ավելի լուրջ խնդիրների առաջ կկանգնի, քան նախկինում էր: Կանխատեսում է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:
«Հայաստանի շուրջ լուրջ գործողություններ են ծավալվում և տարածաշրջանում դրությունը կփոխվի» ,- ասաց փորձագետը: Ըստ նրա՝ Ադրբեջանում արդեն խմորումներ են տեղի ունենում, որի նպատակը Ալիևի կլանից ազատվելն է:
Քաղաքագետի գնահատմամբ՝ Վրաստանում մեծ հավանականությամբ իշխանափոխություն կլինի և հայկական իշխանությունների հավաստիացումները, որ Վրաստանում իրավիճակը կայունանում է սուտ է. «Ինչ վերաբերվում է Ջավախքին պետք է նշել, որ այն անորոշության մեջ է և Իվանիշվիլիի խոստումներին հավատալը միամտություն կլինի :
Քաղաքագետը ահազանգում է ` Հայաստանի հարևանությամբ ձևաորվում է նոր պետություն՝ Քրդստան, որը կարող է քաղաքականապես ու բարոյապես ոչնչացնել Հայաստանը . «Մենք չենք կարողանա մեր պատմական հողերում հաստատված Քրդստանին ապացուցել Հայոց Ցեղասպանության իրողությունը» :
Քաղաքագետի գնահատմամբ՝ ներքին զարգացումները հետաքրքիր չեն և ընտրարաշավը վերածվել է կրկեսի. «Արմեն Մելիքյանը և էպոսագետը պասիվ են և քարոզարշավը ընթանում է Սերժ Սարգսյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի միջև» :