Մովսեսում ստեղծվում են արագ օգնության խմբեր
Փետրվարի 13-ին Տավուշի մարզի Մովսես գյուղում կայացել է ավագանու հերթական նիստ: Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանն ասաց, որ ինքն այդ նիստում առաջարկություն է ներկայացրել առաջին օգնության 2 խմբեր ստեղծելու մասին:
Ամեն խումբ պետք է բաղկացած լինի 5-6 հոգուց, դրանք պետք է օգնություն ցուցաբերեն արտակարգ դեպքերի՝ հրդեհների, բնակիչների տարհանման եւ այլ պատահարների ժամանակ:
Գյուղապետը հայտնեց, որ փետրվարի լույս 13-ի գիշերը համեմատաբար խաղաղ է եղել, սակայն մինչ այդ արձակված ադրբեջանական կրակոցներից վնասվել է գյուղի 15 տան տանիք, պատուհաններ են վնասվել:
Ադրբեջանական գնդակը մտել է բնակիչներից մեկի տուն, վնասել տան սառնարանը: Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը հայտնեց, որ փետրվարի լույս 13-ի գիշերը, մինչեւ 12-ն անց 30 րոպե ադրբեջանցիները անընդհատ կրակել են գյուղի վրա:
Մանրամասներն` այստեղ