Րաֆֆի Հովհաննիսյանը Տրնդեզի է մասնակցել
ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր քարոզարշավ է անցկացնում Արմավիրի մարզում։ Մուսալեռ գյուղում հանդիպումն անցկացնելուց հետո նա անսպասելիորեն փոխել է իր երթուղին, կանգ առել Էջմիածին քաղաքում։ Այստեղ Տեառընդառաջի արարողություն էր, որին մասնակցել է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ շնորհավորելով նորապսակներին։
Թեկնածուն եղավ նաեւ Խորոնք, Արշալույս և Գեղակերտ գյուղերում:
Արշալույս գյուղում որոշ բնակիչներ բողոքեցին, թե ջրի խողովակներ չունենալու հետևանքով զրկված են խմելու ջրից և օգտվում են գյուղի հրապարակի աղբյուրից:
Րաֆֆի Հովհանիսյանը օգնեց գյուղացիներին լցնել ջուրը տարրաների մեջ և խոստացավ ընտրվելու դեպքում առաջնահերթ զբաղվել այդ խնդրի լուծմամբ:
Գեներալ Մանվել Գրիգորայնի հայրենի գյուղ Արշալույսում հավաքված բազմաթիվ գյուղացիները եկել էին գյուղապետի ուղեկցությամբ:
Րաֆֆի Հովհանիսյանը գյուղացիների հետ հանդիպմանը անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե Րաֆֆի Հովհանիսյանի խոստումը ընտրվելու դեպքում ճանաչել Արցախի անկախությունը, արկածախնդրություն է.
« Սերժ Սարգսյանը արկածախնդրություն չի համարում Կոսովոյի անկախությունը և արկածախնդրություն է համարում Արցախի անկախությունը: Իսկական արկածախնդիրը ինքն է իր գործող ռեժիմով» :