«Եկել եք էստեղ, որ ինչ անեք»
«Մենք խարիզմատիկ առաջնորդի պակաս ունենք»,-կարծում է քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Նա նշում է,որ մենք այսօր ունենք բազմաթիվ կուսակցություններ,սոցիալական խավ,բայց չկա նրանց համախմբող լիդերը:
Անդրադառնալով նախընտրական քաղաքական վիճակին, քաղտեխնոլոգը նշեց,որ Հայրիկյանի վարկանիշը կտրուկ ընկնում է,իսկ նոր ձևավորվող ՀԱԿ կուսակցությունը համարեց ՀԱԿ-ի հերթական խաղը։
Ինչ վերաբերվում է քարոզարշավի ժամանակ Սերժ Սարգսյանի արած արտահայտություններին,որոնք լայնորեն շրջանառվում են հատկապես ինտերնետում։ Ի պատասխան քաղտեխնոլոգը նախ հարց տվեց լրագրողներին «Եկել եք էստեղ,որ ինչ անեք»։
Ապա շարունակեց. « Իրականում ես առաջին արտահայտությունը համարում եմ պատահականություն, երկրորդը՝ արդեն օգտագործվում էր որպես PR,ընտրություններին ուրախ երանգ տալու համար,բայց ահա երրորդ արտահայտությունը եկավ ապացուցելու ,որ միևնույն է, ինչ են գրում ու հիթ դարձնում,նա գիտի իր խոսքի արժեքը»։
Կարեն Քոչարյանը ծիծաղելի է համարում նախագահական ընտրություններում երկրորդ տեղի մասին անգամ խոսելն.
«Սա հո Ազգային ժողովի ընտրություններ չեն,որ Ժառանգությունը բարևելով անցավ,այստեղ միայն հաղթում են, երկրորդ տեղը հավասարազոր է ութերորդ տեղին»,-համոզված է քաղտեխնոլոգը: