A
A
ՀՀ-ում սոցիալական գովազդը չեն կարեւորում (տեսանյութ)
«Սոցիալական գովազդն այսօր տեղ չունի Հայաստանում, որպես ինստիտուտ կայացած չի»,-ասում է Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիայի հասարակական կազմակերպության նախագահ Արզուման Հարությունյանը։
Մինչդեռ սոցիալական գովազդը կարող է նպաստել ընտրությունների ընթացքում ընտրակաշառքների նվազմանը և ընտրության մասնակիցների քանակի ավելացմանը:
Նրա կարծիքով՝ Հայաստանում հազվադեպ են ներկայացվում ընտրությունների որակի լավացմանը նպաստող սոցիալական գովազդներ: Եղածներն էլ պատրաստվում են միայն միջազգային կազմակերպությունների հովանավորությամբ:
Մինչդեռ քաղաքացուն ընտրություններին պատրաստելու գործը, ոչ թե միջազգային կազմակերպություններին է, այլ պետությանը։
Հայաստանի կառավարությունն, ըստ նրա, ոչինչ չի անում։