Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր Այգեպարում կրակոցներ չեն հնչել (տեսանյութ)

Քաղաքականություն
0ea17ccb2d8ecbf42096425ef0e63d95

Տավուշի մարզում երեկ գիշեր ադրբեջանական կողմից հնչեցված կրակոցները լռեցված են: Այս մասին այսօր «Ա1+»-ին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հակառակորդի կրակը լռեցված է: Մեր կողմից պատասխան կրակոցներ են հնչել, այսօր առավոտյան ամեն ինչ նորմալ է, հանգիստ, կրակոցներ չեն հնչել: Հակառակորդի գնդակոծությունից վիրավորվել է պայմանագրային զինծառայող Գևորգ Խաչիկի Մելիքբեկյանը, որի վիճակը կայուն է»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ իրավիճակը ՀՀ զինված ուժերի կողմից լիովին վերահսկվում է. « Ձեռնարկված են բոլոր քայլերը՝ հակառակորդի հրոսակների աճպարարությունը զսպելու համար»:

Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կրակել են խաղաղ բնակչության ուղղությամբ. տանիքներին, պատուհաններին, մեքենաների վրա:

«Փառք աստծո, այսօր արդեն կրակոցներ չեն հնչել: Չնայած, գյուղում դեռ վախի մթնոլորտ կա, սակայն երեխաներն այսօր դպրոց հաճախել են: Մեր գյուղը մշտապես գտնվում է նշանառության տակ, անընդհատ կրակոցներ են լինում: Այս անգամ կարծես դիպուկահարների նպատակը` խաղաղ բնակիչներին վնասելն էր: Երեկ վախենում էինք գլուխներս բարձրացնեինք, ահավոր վիճակ էր »,-հայտնեց Այգեպարի գյուղապետը: