Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Քաղաքականություն
2c671d9769a23235183f4c0ee54c14a2

Փետրվարի 12-ին Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի գյուղապետի տեղակալը մի խումբ մարդկանց հետ քարոզչական նյութերի համար սահմանված տեղերից հավաքել է ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի քարոզչական նյութերը` հիմնավորելով, թե իբր դրանց համար վճարում չի կատարվել:

Սա այն պարագայում, երբ համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի նման նյութերը փակցնելն ու տեղաբաշխելն անվճար է: Հետաքրքիրն այն է, որ նույն տեղում փակցված նախագահի մյուս թեկնածուների` Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզչական նյութերը նույն մարդիկ ձեռք չեն տվել:

Միջադեպի առնչությամբ համապատասխան բողոք է ներկայացվել ոստիկանություն: Կատարվածը դիտարկում ենք իբրեւ վերջին շրջանում Հրանտ Բագրատյանի քարոզարշավի խոչընդոտման փորձ` կապված նրա օրեցօր աճող վարկանիշի ու ընդդիմադիր կեցվածքի հետ:

Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբը դատապարտում է գյուղապետի տեղակալի այս հակաօրինական արարքը եւ իրավապահ մարմիններից պահանջում նախագահի բոլոր թեկնածուների համար քարոզչության հավասար պայմանների ապահովում:

ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբ