A
A
Չինարի գյուղի ուղղությամբ կրակոցներ են հնչում
Արդեն տեւական ժամանակ է, ինչ Տավուշի մարզում ադրբեջանական կողմից կրակոցներ են հնչում: Այսօր հակառակորդը դարձյալ կրակ է բացել Տավուշի շրջանի սահմանամերձ Չինարի գյուղի ուղղությամբ: Զոհերից եւ վիրավորներից հնարավոր է եղել խուսափել: Զգալի են, սակայն, նյութական վնասները:
Նախնական տեղեկությունների համաձայն`կրակոցների հետեւանքով պայթել է գազատար խողովակը, սակայն տեղաբնակներին հաջողվել է մարել հրդեհը եւ վերացնել վթարային վիճակը: Անվտանգության նկատառումով գյուղի գազամատակարարումը դադարեցվել է:
Միջադեպի հետեւանքով վնասվել է նաեւ մեկ տուն եւ մեկ ավտոմեքենա:
Ավտոմեքենան երթեւեկելուց է եղել, իսկ ուղեւորների թվում են եղել նաեւ անչափահաս երեխաներ:
yerkir.am