Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցուցակների հետ կապված խախտումներ չե՞ն լինի (տեսանյութ)

Քաղաքականություն
5e64cd0682d907345cc017c8311de307

ՀՀ ընտրական ցուցակները հնարավորինս մաքուր են, մահացածների անունները ցուցակներից հանելու խնդիրը մաքսիմում լուծված է,-այսօր «Ա1+»-ին տված հարցազրույցում ասաց ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը:
Նա տեղեկացրեց, որ իրենք գործում են բացառապես օրենքի շրջանակում եւ եթե քաղաքացիների կամ քաղաքական գործիչների պահանջը հակասում է օրենքին, իրենք դրա համար պատասխանատու չեն: Ինչ վերաբերում է նրան, որ ըստ «Ժառանգություն» կուսակցության տվյալների, առկա է 600 նույն անուն -ազգանուն, հայրանունով անձ, պարոն Քոչարյանը նախ նկատեց, որ թիվը ոչ թե 600 է, այլ մոտ 110, բայց դա նորմալ երեււյթ է, երբ ընտրողների ռեգիստրում կա այդքան մարդ նույն թվականի նույն օրը ծնված եւ նույն անուն- ազգանունն ունեցող մարդ: Այստեղ ոչ մի տարօրինակ բան չկա, դա օրինաչափ է, նորմալ:

«Ա1+»-ը պարոն Քոչարյանից հարցրեց, արդյոք արտերկրից էլեկտրոնային քվեարկություն իրականացնողների գաղտնիության իրավունքը պահպանվում է, նա նախ ասաց, որ դա շատ փոքր թվով մարդիկ են` միայն դիվանագիտական ծառայությունների եւ բիզնեսի ներկայացուցիչները, ապա ավելացրեց, որ գաղտնիությունը այո, ապահովված է:

Իսկ հարցին, թե ինչու է խտրականություն դրվում դիվանագիտական առաքելություն օիրականացնողների եւ ուղղակի գործուղման մեկնածների, կամ արտագաղթածների միջեւ, պարոն Քոչարյանն ասա, որ առաջին խումբը իր կամքով չէ, այլ պետության պատվերով են գտնվում արտերկրում եւ իրականացնում են պետական գործառույթ:
Այսինքն, կարելի է երաշխավորված ասել, որ նրանք հաստատ կընտրեն իշխանության թեկնածուին, այդ պատճառով էլ նրանց համար ընտրական գործընթացը հասանելի՞՝ հարցին պարոն Քոչարյանն ասաց, որ դա քաղաքական խնդիր է եւ իրենց չի վերաբերում:

Իսկ ընդիմադիր թեկնածուների` ընտրած քաղաքացիների ցուցակները հրապարակելու պահանջը Հովհաննես Քոչարյանը համարում է բացարձակ անհիմն, եւ գտնում, որ որեւէ մեկը չի համաձայնի հրապարակել ցուցակն առանց իր գիտության եւ թույլտվության: Դա Սահմանադրական իրավունքի խախտում է:

Ընդհանրապես պարոն Քոչարյանը կարծում է, որ խոսել ցուցակներին վերաբերող ընտրախախտումների վերաբերյալ, ուղղակի անլուրջ է, քանի որ նախորդ ընտրություններում ընդամենը 18 գործ է հարուցվել ցուցակների հետ կապված , իսկ սա չնչին բան է: