Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբը չի մեկնաբանում
Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբը հարկ չի համարում որևէ կերպ մեկնաբանել Հրանտ Բագրատյանի հասցեին Պարույր Հայրիկյանի հնչեցրած մեղադրանքները։
Շտաբի մամուլի խոսնակ Կարինե Հարությունյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք ծանոթ են նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հայտարարությանը, սակայն այն թողնում են առանց մեկնաբանության։
Հիշեցնենք, որ այսօր նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր. «Կար միասին հաջողության հասնելու տարբերակ, բայց երբ նկատեցի, որ մարդիկ շատ զբաղված էին, ես հրապարակային ուղերձով դիմեցի թեկնածուներին: Բայց խանդից, բարդույթից, թե չգիտեմ ինչից դրդված՝ իմ հրապարակային դիմումը որակեցին որպես գաղտնի հանդիպումների հրապարակում: Այ դու ո՞վ ես, որ ես քո հետ գաղտնի խոսակցություն ունենայի, դու գո՞ղ ես, թե՞ ավազակ, ինչի՞ց ես վախեցած: Այս ի՞նչ բոլշևիկյան, ՀՀՇ-ական մոտեցում է»։