Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փորձարկվեց ընտրական թանաքանյութը (տեսանյութ)

Քաղաքականություն
73e1ca061e7e32cd45bc93994c60a877

Այսօր ԿԸՀ-ն հրապարակային փորձարկեց այն թանքանյութը, որը կօգտագործվի նախագահի ընտրություններում։

«Հաշվի առնելով նախորդ ընտրությունների ժամանակ կապված թերությունները` թանաքանյութի շուտ անհետացման հետ»,-հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Այսօր ԿԸՀ անդամները թանաքանյութը փորձարկեցին անվավեր անձնագրերի վրա։ Թանաքանյութն ինչպես 2012թ. խորհրդարանի ընտրությունների ժամանակ, այս անգամ էլ ներկրվել է Մեծ Բրիտանիայից, սակայն ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը վստահեցնում է, որ այն այս անգամ անձնարգրերից անմիջապես չի անհետանա, կպահպանվի 24։

Պարոն Մուկուչյանը վստահեցնում է, որ թանաքանյութն օգտագործելու գլխավոր նախապայմանն այն է, որ այն նախքաա բացելը պետք է լավ թափահարել։ Նախագահի փետրվարի 18-ի ընտրությունների համար Հայաստան է ներկրվել 2200 սրվակ թանաքանյութ: Պարոն Մուկուչյանը կարծում է, որ այն լիովին բավարար է։

«Մեկ սրվակը լրիվ բավականեցնում է մեկ ընտրատեղամասի համար, կլինեն տեղամասային Ընտրական հանձնաժողովներ, որոնց կտրամադրենք երկու սրվակ, նկատի ունենալով, որ այդ տեղամասերում լինում են շրջիկ արկղեր»։

Բրիտանական թանաքանյութը մինեւ փետրվարի 15-ը կպահպանվի այս կապարակնքված դռների հետեւում, որից հետո կբաժնվի ընտրական տեղամասերին: