Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սատարում են Սերժ Սարգսյանին

Քաղաքականություն
4c1eab26135311fc93ab2c83314e4823

Հայաստանի Ազգայնական կուսակցությունը սատարում է Սերժ Սարգսյանին

Հայաստանի Ազգայնական միավորման քաղաքական խորհրդի հավաքի ժամանակ միաձայն որոշվելէ ՀՀ նախագահական ընտրություններում միավորման բոլոր անդամների ձայները տալ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին:

«Կանանց ֆորում» հասարակական կազմակերպությունը պաշտպանում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը

«Կանանց ֆորում» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է ընդունել ՀՀ նախագահական ընտրությունների մասնակից, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին:

«Հայրենանվեր մահապարտներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը սատարում է Սերժ Սարգսյանին

«Հայրենանվեր մահապարտներ» հայրենասիրակական հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

« Հայրենանվեր մահապարտներ» հայրենասրիական հասարակական կազմակերպության անդամները գնահատում են ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի հայրենապաշտ գործունեությունը եւ նախագահական ընտրություններում քվեարկելու են Սերժ Սարգսյանի օգտին» :

«Գետաշեն հայրենակցական բարեգործական միավորում» հասարակական կազմակերպությունը սատարում է Սերժ Սարգսյանին

«Գետաշեն հայրենակցական բարեգործական միավորում» հասարակական կազմակերպության վարչությունը իր արտահերթ նիստում որոշում է ընդունել ՀՀ նախագահական ընտրություններում իր ձայնը տալ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին եւ կոչով դիմել Հայաստանի տարբեր շրջաններում բնակվող բոլոր գետաշենցիներին եւ համակիրներին` միանալ իրենց նախաձեռնությանը: